«Երբ մեծանում էի, սպորտն ինձ համար պարզապես հաճույք էր». Բուֆֆոն
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարծիք է հայտնել, որ չկա հաջողության կատարյալ բաղադրատոմս:
«Ես չեմ կարող ոչինչ խորհուրդ տալ: Կատարյալ բաղադրատոմս չկա, քանի որ յուրաքանչյուրն էլ ինչ-որ ինքնատիպ բան ունի: Մի բան, որ ես հասկացել եմ, այն է, որ, երբ ես մեծանում էի, սպորտն ինձ համար պարզապես հաճույք էր, իսկ երբ մեծացա, այն դարձավ ինչ-որ լուրջ բան:
Շատ ռոմանտիկ չի հնչում, բայց այդպես է: Ինչպես և բոլոր լուրջ գործերում, դուք պետք է լիարժեք նվիրվեք զարգացմանը: Միակ խորհուրդը, որ ես կարող եմ ձեզ տալ՝ լուրջ վերաբերվել գործին»,- ասել է Բուֆֆոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը