Գիտնականը քաշն արագորեն գցելու միջոց է առաջարկել

Սննդակարգն ավելի մեծ չափով է օգնում արագորեն քաշը գցելուն, քան ֆիզիկական վարժությունները: Այդ մասին Տեխասի համալսարանի մարզական բժշկության պրոֆեսոր Ֆիլիպ Սթենֆորթը հայտնել է Science Alert հրատարակությանը տված հարցազրույցում:

Գիտնականի կարծիքով՝ ֆիզիկական վարժությունները շատ ժամանակ ու ջանքեր են պահանջում մարմնի զանգվածն զգալիորեն նվազեցնելու համար: Մինչդեռ կարելի է սննդաբաժնից բացառել բարձր կալորիականություն ունեցող այն մթերքները, որոնք հարուստ են ճարպերով ու ածխաջրածիններով, ինչը թույլ կտա գոտկատեղը փոքրացնել բավականին կարճ ժամանակում:

«Հարկավոր է շուրջ 56 կիլոմետր ոտքով անցնել 3500 կալորիա այրելու համար»,-ասում է Սթենֆորթը:-«Սնիկերս» շոկոլադե սալիկները պարունակում են, ասենք, 500 կալորիա: Անհամեմատ ավելի դյուրին է «Սնիկերս» չուտել, քան թե ամեն օր ոտքով անցնել ութ կիլոմետր»:

Ինչպես գրում է հրատարակությունը, գիտնականի խոսքը հաստատում են տարբեր ուսումնասիրությունների արդյունքները: Այսպես, 20 գիտական աշխատությունների վերլուծումը, որն ընդգրկել է 3 հազար մարդու հետազոտության արդյունքում ստացված տվյալներ, ցույց է տվել, որ սպիտակուցի բարձր պարունակությամբ ցածրկալորիական սննդակարգերն ավելի շատ են օգնել պահպանել գցած քաշը, քան ֆիզիկական բեռնվածությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031