Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ուժը խաղացողների տակտիկական կարգապահությունն է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնությունում այսօր «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք տնային խաղի սպասումներով:

««Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ուժը նրանց տակտիկական կարգապահությունն է: Նրանք կրկնում են իրենց գործողությունները նորից, նորից և նորից և դա ֆանտաստիկ են անում: Մեզ համար առավելություն է, որ դա չի հանդիսանում ամբողջապես անկանխատեսելի, մենք գիտենք նրանց ընդունակությունները, բայց պրոբլեմը նրանում է, որ նրանց մոտ յուրաքանչյուր դիրքում խաղում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Սիթիի» դեմ կարելի է պաշտպանվել, բայց դա դժվար է: Նրանք ամեն ինչ անում են անհավանական բարձր մակարդակով: Երբ Դե Բրույնեին կամ Սիլվային կարող է փոխարինել Գյունդողանի մակարդակի ֆուտբոլիստ, դա անհավանական է:

Հետաքրքիր կլինի խաղալ նրանց դեմ: Նրանք իսկապես լավ ֆուտբոլ են խաղում և եթե դու չես հարգում դա, ապա պրոբլեմներ կունենաս: Այսպիսի խաղերում ֆուտբոլիստները պետք է դրսևորեն իրենց»,- ասել է Յուրգեն Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս