Հանրահայտ Crêpes Suzette բլիթները՝ ըստ Օգյուստ Էսկոֆյեի բաղադրատոմսի
Օգյուստ Էսկոֆյե (1846–1935) – ֆրանսիացի մեծագույն խոհարար, մարդ, ով դրել է ժամանակակից խոհարարության հիմքերը:
«Արքա խոհարարների մեջ և խոհարար արքաների համար. նա կատարել է լուրջ տեսական աշխատանք»:
Crêpes Suzette՝ ըստ Օգյուստ Էսկոֆյեի բաղադրատոմսի
Բաղադրիչներ
1. Ալյուր – 250 գ
2. Ձու – 3 հատ
3. Կաթ – 50 մլ
4. Շաքարավազ – 40 գ
5. Լիկյոր «Կյուրասաո» – 2 ճ/գ
Ջնարակի համար
1. Կարագ (փափուկ) – 60 գ
2. Շաքարավազ – 60 գ
3. Մանդարինի հյութ և կեղև – 4 հատ
5. Լիկյոր «Կյուրասաո» – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Խորը թասի մեջ լցնել ալյուրը, փորվածք անել, կոտրել դրա մեջ ձվերը, ավելացնել շաքարավազը և դանդաղ հունցել, որպեսզի խմորը աստիճանաբար վերցնի ալյուրը:
2. Ավելացնել կաթը և լիկյորը, լավ խառնել. խմորը պետք է հարթ լինի: Թողնել 2 ժամ:
3. Պատրաստել ջնարակը. կարագը խառնել շաքարավազի, լիկյորի, մանդարինի հյութի և կեղևի հետ:
4. Տապակի մեջ պատրաստել նրբաբլիթներ. պետք է ստացվի 12 հատ:
5. Յուրաքանչյուր նրբաբլիթ ծալել 4 տակ և վրան լցնել մանդարինային ջնարակը:
6. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը