Բաժիններ՝

Մենինգիտի 8 նշան, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

Բակտերիալ մենինգիտն այս հիվանդության ամենալուրջ տեսակն է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչ է հարկավոր իմանալ բակտերիալ մենինգիտի մասին։

  • Բակտերիալ տիպը վիրուսային մենինգիտի ամենատարածված տեսակն է։
  • Նորածիններն ավելի շատ են ենթարկվում բակտերիալ մենինգիտի ռիսկին։
  • Այս հիվանդությունը հեշտությամբ տարածվում է հասարակական վայրերում։
  • Դրա վաղ նշանների շարքում են տենդը, գիտակցության շփոթը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, լույսի նկատմամբ գերզգայունությունը։

Պատճառներ և ռիսկի գործոններ։ Բակտերիալ մենինգիտը կարող է առաջանալ մի խումբ բակտերիաների ազդեցությամբ, այդ թվում՝

  • Haemophilus influenzae (H. influenzae) B տիպ (Hib)
  • Neisseria meningitides (N. meningitides)
  • Streptococcus pneumoniae (S. pneumonia)
  • Listeria monocytogenes (L. Monocytogenes)
  • Ստրեպտոկոկ
  • Մենինգիտ առաջացնող բակտերիաները սովորաբար անցնում են մի մարդուց մյուսին՝ թքի, հազի ու փռշտոցի միջոցով։

Ռիսկի գործոններ։ Նորածիններն առավել հակված են բակտերիալ մենինգիտի. ռիսկի գործոնների թվում են նաև՝

  • անատոմիական արատ
  • գլխի կամ իրանի հատվածի վարակ
  • թույլ իմունային համակարգ
  • լաբորատորիաներում աշխատողներ, ում շրջապատում առկա են մենինգիտի պաթոգեններ։

Նշաններ։ Մենինգիտի վաղ նշաններն են՝

Կարդացեք նաև

  • մկանային ցավեր
  • լուսազգայունություն
  • սրտխառնոց, փսխում
  • տենդ
  • գլխացավ
  • գիտակցության մթագնում
  • սառը ձեռքեր կամ հետքեր մաշկին։

Թեստ, ստուգեք մենինիգիտի առկայությունը։ Մենինգիտի առաջացման սկզբնական շրջանում մաշկին կարող են առաջանալ հետքեր, որոնք կարող են բազմանալ և թարմ կապտուկներ հիշեցնել։ Ապակին կարող է օգնել ստուգել մենինգիտի առկայությունը։

  • Ապակով սեղմեք արմունկի շրջանում՝ հետքի վրա։
  • Եթե ցանն անհետանում է և կորցնում գույնը ճնշման ազդեցության տակ, նշանակում է՝ խնդիրը մենինգիտը չէ։
  • Եթե գույնը չփոխվի, դիմեք մասնագետի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս