Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կոռուպցիոն գործով ձերբակալված երկու արքայազն ազատ է արձակվել

Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլայ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի կոռուպցիայի գործով ձերբակալված երկու որդիները ազատ են արձակվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանգուցյալ թագավորի որդիներն են արքայազն Ֆեյսալ բին Աբդուլլահը եւ Մաշաալ բին Աբդուլլահը:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` ազատազրկման մեջ գտնվող միակ արքայազնը մնում է Թուրք բին Աբդուլլահը:

Մեկ այլ եղբայր, Միտաբ բին Աբդուլլահը, երեք շաբաթվա հետաքննության արդյունքում նոյեմբերին ազատ է արձակվել:

Սաուդյան Արաբիայի հակակոռուպցիոն նոր հանձնաժողովը, որը ղեկավարում է թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը, հրամայել էր ձերբակալել 11 արքայազնի և 4 նախարարի: Հետաքննության ընթացքում հարցաքննվել են 320 մարդ , ավելի քան երկու հազար բանկային հաշիվ սառեցվել էր:

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031