Բաժիններ՝

Ադրբեջանցի հայտնի պրոդյուսերը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ

Ադրբեջանցի հայտնի պրոդյուսեր Տարանա Սամեդովան մեղադրվում է մարդկանց առքուվաճառքով զբաղվելու մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Lent.az-ը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունը քրեական գործ է հարուցել, որի համաձայն` Սամեդովան մեղադրվում է սեռական շահագործման նպատակով կանանց Թուրքիա տանելու հատկանիշներով:

ԱՄՆ պետդեպարտամենտը հունիսին հրապարակել էր մարդկանց թրաֆիքինգի 2017-ի զեկույցը:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Իրան կատարվող թրաֆիքինգի համար տարանցիկ երկրի դեր է կատարում:

Այլ երկրներում թրաֆիքինգի ենթարկվելուց բացի, Ադրբեջանի ներսում երեխաները շահագործման են ենթարկվում մուրացկանության, թեյարաններում և սրճարաններում ծառայություններ մատուցելու, փողոցային առևտրով զբաղվելու ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս