Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում էՌուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը, Պուտինը շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ ներկայիս բարդ միջազգային իրավիճակում ռուս-ամերիկյան կառուցողական երկխոսության ստեղծումը հատկապես պահանջված է` աշխարհում ռազմավարական կայունության ամրապնդման և գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին օպտիմալ պատասխաններ գտնելու համար:
Ռուսաստանի ղեկավարը կարևորել է հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները` որպես Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման հիմք:
«Դա թույլ կտա մեզ առաջ շարժվել պրագմատիկ համագործակցություն կառուցելու համար` ուղղված երկարաժամկետ հեռանկարին»,- ընդգծել է նա: