Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ Նախագահին հղած շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ վերջերս Հայաստանը և Ռուսաստանը երկու նշանակալի օր են նշել` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և «Գործընկերության, համագործակցության և փոխադարձ օգնության» մասին պայմանագրի 20-ամյակը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում` ի շահ հայ և ռուս ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031