Բաժիններ՝

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ավարտվել է Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը

Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 երկրներում ավարտվել է միության Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Ինչպես հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի գրասենյակից, Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրել է նաև Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, իսկ մինչ այդ այն ստորագրել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:

«Այս պահին մենք Մաքսային օրենսգրքի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ենք ստացել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Առաջիկայում մենք նման փաստաթուղթ ենք սպասում նաև Ղրղզստանից»,- ասել է ԵԱՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պայմանավորվածության համաձայն` միության Մաքսային օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի 2018թ. հունվարի 1-ից, որը կփոխարինի 2010թ. գործող Մաքսային միության Մաքսային օրենսգրքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031