
Մոուրինյոն հայտնել է ամռանը երկու կիսապաշտպան ձեռք բերելու մտադրության մասին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու կիսապաշտպան ձեռք բերելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, պորտուգալացի մասնագետը մտադիր է փոխարինող գտնել 36-ամյա Մայքլ Քերիկին, որն ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում:
«Կարծում եմ, հաջորդ մրցաշրջանում մենք ձեռք կբերենք կիսապաշտպանի, որպեսզի փոխարինենք Քերիկին: Մայքլը ֆենոմենալ խաղացող է, որն այս մրցաշրջանում մեզ ոչինչ տալ չկարողացավ: Նրա կարիերան մոտենում է ավարտին, այդ իսկ պատճառով, եթե հաջորդ ամառ մենք ձեռք բերենք կիսապաշտպանի ,դա կանենք ոչ թե թիմը բարելավելու, այլ Քերիկին փոխարինելու համար»,- ասել է Մոուրինյոն:
Նա շեշտել է, որ թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար ստիպված են լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու կիսապաշտպան ձեռք բերել: