Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն ցմահ պայմանագիր է առաջարկել Սերխիո Ռոբերտոյին

Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է մինչև կարիերայի ավարտը թիմում պահել կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոյին, ինչի համար նրան ցմահ պայմանագիր է առաջարկել: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը կատալոնական ակումբին ներկայացրել է իր առաջարկները, որոնք «Բարսելոնա»-ն ուսումնասիրում է: «Տարաձայնություններ կան ակումբի և ֆուտբոլիստի ցանկությունների միջև, բայց ամեն ինչ լուծելի է: Հույս ունենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում պայմանագիրը կերկարաձգվի»,- ասել է «Բարսելոնա»-ին մոտ կանգնած աղբյուրը:

Սերխիո Ռոբերտոյի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031