Բաժիններ՝

Apple-ը խոստացել է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը

Միացյալ Նահանգների Apple կորպորացիան դեկտեմբերի 28-ին ներողություն է խնդրել սպառողներից այն բանի համար, որ դիտավորյալ կերպով նվազեցրել է հին iPhone-ների աշխատանքի արագությունը, եւ խոստացել է այսուհետեւ այլեւս երբեք այդպես չվարվել։

Մեկնաբանության մեջ նշվում է, որ շուրջ մեկ տարի առաջ թողարկված iOS -ի 10.2.1 նորացումը նվազեցնում է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus եւ iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի տեւողությունը մեծացնելու եւ սմարթֆոնների հանկարծակի անջատումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Ընկերությունում խոստացել են ԱՄՆ-ում հին մոդելների համար մարտկոցները փոխելու արժեքը իջեցնել 50 դոլարով (79-ից մինչեւ 29): Բացի դրանից, iOS-ի նորացումը, որը կթողարկվի 2018 թվականի սկզբին, օգտատերերին ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի կուտակիչների վիճակի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս