Ինչպես պատրաստել լեգենդար ֆրանսիական Ֆրիկասե՝ հավով. շատ պարզ և շատ համեղ
Հավով Ֆրիկասե
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 100 գ
2. Ալյուր – 1 ճ/գ
3. Շամպինիոն – 30 գ
4. Սոխ – 5 գ
5. Սերուցք՝ 38 տոկոսանոց (Ֆրիկասե+խավարտ) – 3 ճ/գ + 3 ճ/գ
6. Բուսայուղ – 10 մլ
7. Վուստերյան սոուս – 2 գ
8. Խաշած կարտոֆիլ – 130 գ
9. Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
10. Մարինացված չերրի լոլիկ – 10 գ
11. Մաղադանոս՝ զարդարելու համար – 1 ճյուղ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը և սոխը կտրատել խորանարդաձև, շամպինիոնը շերտատել: Խաշած կարտոֆիլը մաքրել և օղակաձև շերտատել:
2. Հավի կտրատված մսին աղ և պղպեղ ցանել, թաթախել ալյուրի մեջ:
3. Տապակի մեջ բուսայուղով տապակել հավի միսը բոլոր կողմերից՝ մինչև կիսով չափ պատրաստ լինելը: Հետո ավելացնել շամպինիոնը և սոխը: Բոլորը միասին տապակել՝ մինչև մսի լրիվ պատրաստ լինելը:
4. Ավելացնել սերուցքը և սոուսը: Անընդհատ խառնելով՝ տաքացնել մինչև պնդանալը: Վերցնել կրակից:
5. Խավարտի համար կարտոֆիլը տապակել՝ մինչև ոսկեգույն կեղև կապելը:
6. Ավելացնել աղ, պղպեղ և սերուցք:
7. Հասցնել եռման և թողնել՝ մինչև սերուցքի պնդանալը:
8. Կարտոֆիլը շարել չուգունե տապակի մեջ, վրան քերած պանիր լցնել և ուղարկել ջեռոց:
9. Թողնել 180 աստիճան ջեռոցում 10-15 րոպե:
10. Չուգունե տապակի մեջ կարտոֆիլի կողքին տեղավորել Ֆրիկասեն:
11. Զարդարել չերրի լոլիկով, մարինացված վարունգով և մաղադանոսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը