Բաժիններ՝

Ովքեր են տարվա «ամենահասութաբեր» դերասանները

«Ֆորսաժ» ֆրանշիզայի ութերորդ մասի հաջողությունը Վին Դիզելին դարձրել է 2017 թվականի «ամենահասութաբեր» դերասանը: Այդ մասին հայտնել է Forbes-ը: Box Office Mojo պորտալի տվյալներով, որը գրանցում է վարձույթում ֆիլմերի դրամական մուտքերը, Դիզելի մասնակցությամբ կինոնկարները հավաքել են 1,6 մլրդ դոլար: Դրամական բոլոր մուտքերի երեք քառորդը հավաքել է «Ֆորսաժը»:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Դուեյն Ջոնսոնը, որը նույնպես նկարահանվել է այս ֆիլմում՝ 1,5 մլրդ դոլար:

Եռյակը եզրափակել է Գալ Գադոթը՝ «Հրաշք կինը»՝ համանուն ֆիլմից՝ վարձույթում հավաքելով 820 մլն դոլար: Ընդամենը Գադոթի մասնակցությամբ կինոնկարները հավաքել են 1,4 մլրդ դոլար:

«Ամենահասութաբեր» հոլիվուդյան դերասանների տասնյակում նաեւ տեղ են գտել Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեփը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը եւ Ջոն Բոյեգան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս