Ճապոնիան կուժեղացնի Արեգակի վրա բռնկումների դիտարկման համակարգը. Yomiuri
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ուժեղացնել Արեգակի վրա այն բռնկումների կանխատեսման իր հնարավորությունները, որոնք կարող են խախտել կապի համակարգերը, շարքից հանել արբանյակներն ու այլ տհաճություններ պատճառել:
Խոսքը վերաբերում են այն բանին, որ, մասնավորապես, այդ հզորությունները լրացվեն արհեստական ինտելեկտի հնարավորություններով: Ինչպես հայտնել է Yomiuri թերթը, նման արդիականացումը թույլ կտա ընթացիկ դիտարկման արդյունքներն ավելի համալիր կերպով համադրել անցյալում ստացված տվյալների հետ։
Ներկայում նման վերլուծությունը հնարավոր է միայն վերջին մի քանի ամիսների տվյալների հիման վրա: Արհեստական ինտելեկտի համակարգերի ներդրումը, ինչպես ենթադրում են մասնագետները, թույլ կտա ընթացիկ դիտարկման տվյալներն արագորեն համադրել մի քանի տարի առաջ ստացված արդյունքների հետ:
Դրանով զբաղվում է Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների պետական ինստիտուտը, որը Տոկիոյի ռադիոհեռադիտակի օգնությամբ անընդմեջ հետեւում է Արեգակի վրա տիրող իրադրությանը: Այժմ նախատեսվում ստեղծել եւս մեկ կենտրոն:
2003 թվականի հոկտեմբերին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը շարքից հանեց Երկրի ճապոնական արբանյակներից մեկը եւ հանգեցրեց Շվեդիայում էներգամատակարարման մի շարք համակարգերի անջատման: Նման անոմալիաները, դիտարկումների տվյալների համաձայն, տեղի են ունենում մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ: Արեգակնային վտանգավոր ակտիվության հաջորդ բարձրակետը, ինչպես սպասվում է բաժին կընկնի 2020-ական թվականների կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: