LG Display-ը Չինաստանում OLED-դիսփլեյների արտադրության գործարան կկառուցի 4,7 մլրդ դոլարով
LG Display (LGD) հարավկորեական ընկերությունը օրգանիկ լուսադիոդներով լայնաֆորմատ դիսփլեյների (OLED) արտադրության գործարան է կկառուցի Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի նահանգի վարչական կենտրոն):
Ինչպես հայտնել է «21 Շիցզի Ցզինցզի Բաոդաո» էեկտրոնային հրատարակությունը, ներդրումների ծավալը կկազմի մոտավորապես 30,5 մլրդ յուան (շուրջ 4,66 մլրդ դոլար)։
«Կապիտալի 70 տոկոսը կպատկանի LGD-ին, եւս 30 տոկոսը՝ չինական կողմին»,-նշում է հրատարակությունը: Նրա տվյալներով՝ LGD-ն պլանավորում է գործարանը շահագործման հանձնել 2019 թվականի երկրորդ կեսին: Արտադրության ծավալը կկազմի ամսական 60 հազար դիսփլեյ. դրանք նախատեսված կլինեն լայնաֆորմատ հեռուստացույցների եւ էլեկտրոնային գովազդային էկրանների արտադրության համար:
Ինչպես նշում է «21 Ցզինցզիվան»-ը, նախագիծն արդեն արժանացել է Կորեայի Հանրապետության կառավարության հավանությանը: Այս նախագիծը կդառնա LGD-ի OLED-դիսփլեյների առաջին արտասահմանյան հավաքման գիծը եւ նրա երկրորդ ձեռնարկությունը Գուանչժոուում: 2014 թվականին ընկերությունն այնտեղ շահագործման Է հանձնել 8,5 սերնդի հեղուկաբյուրեղային պանելների արտադրության գործարանը:
AVC չինական ընկերության գնահատմամբ, 2017 թվականի արդյունքներով՝ աշխարհում OLED-դիսփլեյների վաճառքները տարեկան արտահայտությամբ կաճեն 78 տոկոսով եւ կհասնեն 1,5 մլն միավորի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: