
Շամպայնը ելակով՝ Ջեյմի Օլիվերից

Ելակով և շամպայնով համեղ կոկտեյլ պատրաստելու պարզագույն բաղադրատոմսը՝ հանրահայտ անգլիացի խոհարար, ռեստորանատեր, հաղորդավար, խոհարարության բազմաթիվ գրքերի հեղինակ և դիետոլոգ Ջեյմի Օլիվերից:
Բաղադրիչներ
- Թարմ անանուխ – 1 տերև
- Ելակ – 3 մեծ բլրակ
- Շամպայն – 1 շիշ
Պատրաստման եղանակը
- Անանուխի տերևը և ելակը լցնել քամիչի մեջ: Օգտագործելով գդալի հարթ մակերևույթը՝ ելակներն անցկացնել քամիչի միջով:
- Ստացված զանգվածը դնել սառնարանի մեջ:
- Ստացված ելակի խյուսը հավասարաչափ լցնել 6 բաժակների մեջ և լցնել շամպայնը: Զարդարելու համար բաժակների մեջ կարող եք մեկական ելակ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը