Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից. այդ մասին հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ շարունակելով մնալ իշխանական բուրգի գագաթին:
Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպատակով:
Ինչո՞ւ բյուջե կազմողները և վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախատեսել պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու և գրասենյակ վարձելու նպատակով: Գուցե Կարեն Կարապետյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: