Բաժիններ՝

Սանտա Կլաուսն ավելի քան 7,2 մլրդ նվեր է բաժանել և վերադարձել Հյուսիսային բևեռ

Սանտա Կլաուսը նվերներ է բաժանել Սուրբ Ծննդյան գիշերը եւ վերադարձել Հյուսիսային բեւեռ: Դեկտեմբերի 25-ին այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունում (ՆՕՌԱԴ)։

«Վերջին կանգառներից մեկը Սանտա Կլաուսն արել է Հավայան կղզիներում,- ճշտել են հրամանատարությունում:- Սուրբ Ծննդյան գիշերվա ընթացքում նա ամբողջ աշխարհում ավելի քան 7,2 միլիարդ նվերներ է բաժանել»:

Հյուսիսամերիկացի զինվորականներն սկսել են աշխարհում Սանտա Կլաուսի տեղաշարժերին հետեւել դեկտեմբերի 24-ի 02:01-ից (Երեւանի ժամանակով 11:01-ից) ԱՄՆ-ի եւ Կանադայի արեւելյան ափի ժամանակով: Առաջինը նվերներ են ստացել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բնակիչները, այնուհետեւ ՆՕՌԱԴ-ի ռադարներն արձանագրել են հեքիաթային գործող անձի թռիչքը Ճապոնիա, Մալայզիա, Չինաստան, Հնդկաստան, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի, Լատինական եւ Հյուսիսային Ամերիկաների երկներ:

«NORAD-ը հետեւում է Սանտային» ծրագիրը գործարկվել է 1955 թվականին, երբ Կոլորադոյի խոշոր հանրախանութներից մեկը զետեղեց գովազդ՝ երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին: Սակայն հեռախոսահամարի մեջ սխալ էր սպրդել, եւ Սանտայի փոխարեն զանգերին ստիպված էր պատասխանել հակաօդային պաշտպանության մայրցամաքային հրամանատարության (NORAD-ի նախորդի) թեժ գծի գործարկուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս