
«Պարող միլիոնատերը» Rolls-Royce-ը կապել է եղջերուին ու պարել

Իտալացի ձեռնարկատեր Ջանլուկա Վակին, որը հայտնի է որպես «պարող միլիոնատեր», իր Instagram-ի օգտահաշվում հրապարակել է փչովի եղջերուով կարմիր Rolls-Royce-ի «քարշակման» տեսանյութը։
Տեսահոլովակի եզրափակիչ մասում Վակին ավտոեմեքենայից դուրս է գալիս Սանտա-Կլաուսի հագուստով, պարում Last Christmas երգի ներքո եւ բոլորին շնորհավորում Սուրբծննյան տոնի առթիվ: «Սա ժամանակակից Սանտայի սահնակն է»,-հավելել է նա: Վակին Instagram-ի աստղ է, նա ավելի քան 10 մլն բաժանորդներ ունի: Սոցցանցում նա զետեղում է լուսանկարներ, որոնք վկայում են նրա բոհեմական կենսակերպի մասին, ինչպես նաեւ հրապարակում է իր կրակոտ պարերի տեսանյութերը: Դրա համար նրան կոչում են պարող միլիոնատեր: