
«Ռեալի» նախագահը 300 մլն եվրո կտրամադրի ԱՊԼ-ի 2 աստղերի ձեռքբերման համար

«Ռեալը» պլանավորում է գնել «Տոտենհեմի» առաջատարներին: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է հաջորդ ամռանը մեծ գումարներ ծախսել «սերուցքայինների» տրանսֆերների վրա:
Ինչպես հաղորդում է Le10Sport-ը, խոստումնալից ֆուտբոլիստներ ձեռք բերելն այլևս չի հետաքրքրում «Արքայական ակումբի» նախագահին: Նա դժգոհ է Սեբալիոսի և Էռնանդեսի առաջընթացից, որոնց թիմը ձեռք էր բերել այս մրցաշրջանում:
Պերեսը մտադիր է վերադառնալ առաջին մեծության աստղերի ձեռքբերմանը: Հաղորդվում է, որ «Ռեալի» գլխավոր նպատակները «Տոտենհեմի» առաջատարներ Հարի Քեյնն ու Դելե Ալին են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը