Բաժիններ՝

Երգչուհի Lorde-ը չեղարկել է Իսրայելում կայանալիք համերգը. «Եդիոտ Ահրոնոտ»

Naranjah պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ նորզելանդացի երգչուհի Lorde-ը չեղարկել է հունիսին Թել Ավիվում պլանավորված համերգը: Այդ մասին հայտնել է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը:

Ավելի վաղ Grammy-ի կրկնակի դափնեկիր նորզելանդացի երգչուհի Lorde-ը հայտարարել է, որ կարող է Թել Ավիվում կայանալիք համերգը չեղարկել ի պատասխան այն երկրպագուների կոչերի, որոնք իրեն խնդրել են չեզոքություն պահպանել Երուսաղեմի կարգավիճակի շուրջ դիվանագիտական վեճում:

«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ Lorde-ի՝ հունիսին Իսրայելում պլանավորված ելույթը չեղարկված է»,-թերթը մեջբերում է ընկերության հայտարարությունը: Նշվում է, որ տոմսերի փողերը կվերադարձվեն 14 աշխատանքային օրվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031