Բաժիններ՝

Զբոսաշրջիկների նավակ ալիգատորի ցատկը հայտնվել է տեսանյութում

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում ալիգատորը թռել է այն նավակը, որտեղ գտնվում էին մի քանի զբոսաշրջիկներ: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Daily Mirror-ը։

Ոչ մեծ կատերը խրվել էր գետի ափերի մոտ կուտակված ցեխի մեջ՝ հանգստացող ալիգատորից մի քանի մետր հեռավորության վրա: Ճանապարհորդներից մեկը՝ Թայլոր Հինդերին, սողունին նկարում էր հեռախոսի խցիկով:

Կադրի հետեում լսվում է ենթադրաբար նավատիրոջ ձայնը, որը կատակով ասում է. «Այստեղից դուք կկարողանայիք նույնիսկ թփթփացնել դրա մեջքին, այնպես չէ՞»: Հանկարծ ալիգատորը բարձրանում է եւ մի ոստյունով հայտնվում նավակում: Մարդիկ արագորեն տեղափոխվում են հետ, իսկ գիշատիչը լայնակի անցնում է կատերի մյուս կողմը եւ, խցկվելով բազրիքի արանքը, ջուրն է թռչում մյուս կողմից: Լրագրողների տեղեկատվությամբ՝ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=Db6MOgfoJJU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս