Բաժիններ՝

Սանտա Կլաուսը 5 միլիարդ նվեր է բաժանել համաշխարհային շրջագայության ընթացքում

Ամանորյա կախարդ Սանտա Կլաուսը հինգ միլիարդ նվեր է բաժանել աշխարհով մեկ Սուրբ Ծննդյան տոնի շրջագայության ընթացքում: Այդ մասին իր առցանց հեռարձակման ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

Դեկտեմբերի 24-ին Սանտա Կլաուսը Հյուսիսային բեւեռի իր նստավայրից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես14:00-ին՝ ինը եղջերուներով լծված սահնակով: Թռիչքի առաջին չորս ժամից հետո նա հասցրել էր նվերներով ուրախացնել ավելի քան մեկ միլիարդ երեխաների եւ մեծահասակների:

«NORAD-ը հետեւում է Սանտային» ծրագիրը գործարկվել է 1955 թվականին, երբ Կոլորադոյի խոշոր հանրախանութներից մեկը զետեղեց գովազդ՝ երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին: Սակայն հեռախոսահամարի մեջ սխալ էր սպրդել, եւ Սանտայի փոխարեն զանգերին ստիպված էր պատասխանել հակաօդային պաշտպանության մայրցամաքային հրամանատարության (NORAD-ի նախորդի) թեժ գծի գործարկուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս