Տոների ժամանակ քաշը չավելացնելու 10 արդյունավետ միջոցներ
Մոտենում է Ամանորը, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ չավելացնել մի քանի ավելորդ կիլոգրամներ: Չէ որ սեղանները լի են տարատեսակ ուտեստներով, իսկ ընկերներն ամեն օր հրավիրում են ճաշի: Բայց thelist-ը որոշել է ուրախացնել ձեզ և առաջարկում է 10 արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն տոների ընթացքում պահպանել սովորական քաշը:
1. Փորձեք սեզոնային ուտեստներ: Մի սահմանափակեք Ձեզ, միայն պահպանեք չափավորությունը:
2. Կերեք ինտուիտիվ. ընդունեք այնքան սնունդ, որքան Ձեր օրգանիզմը պահանջում է:
3. Քաղցրավենիքը աչքից հեռու վայրում պահեք: Այդպես գայթակղվելու հավանականությունն ավելի փոքր կլինի:
4. Ափսեի կեսում տեղավորեք մրգեր և բանջարեղեններ:
5. Պահպանեք ակտիվությունը. փորձեք ազատ ժամանակ գտնել և մարզվել:
6. Փորձեք պահպանել Ձեր քաշը: Նիհարել իհարկե չի ստացվի, բայց պահպանել քաշը հնարավոր է:
7. Ջուր խմեք: Երբ կարծում եք, թե քաղցած եք, մի փոքր ջուր խմեք:
8. Քչացրեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, քանի որ դրանք մեծացնում են ախորժակը:
9. Մի մոռացեք քնի մասին: Անքնությունը ստիպում է շատ ուտել:
10. Խուսափեք սթրեսից: Լարվածությունը մեծացնում է ախորժակը, քանի որ Դուք փորձում եք, այսպես ասած, «ուտել» Ձեր խնդիրները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը