Բաժիններ՝

Շտապօգնության բժիշկը պատշաճ չի կատարել իր պարտականությունները. հիվանդը մահացել է

Արագածոտնի մարզում շտապօգնության բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հիվանդին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու համար:

«Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես շտապօգնության բժիշկ աշխատող Արմինե Ռամազյանը, պարտավոր լինելով պատշաճ իրականացնել իր մասնագիտական պարտականությունները, 12.03.2017թ. կանչով մեկնել է Ապարան քաղաքի բնակիչ Ներսիկ Ղազարյանի բնակարան, սակայն, ըստ մեղադրանքի, բժիշկը կանչի ժամանակ ոչ պատշաճ և անբարեխիղճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, ինչի հետևանքով Ներսիկ Ղազարյանը, գիտակցության չգալով, 13.03.2017թ. բժշկական կենտրոնում մահացել է:

Արմինե Ռամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս