
«Ես խորհուրդ եմ տվել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ գնել Գաբրիել Ժեզուսին և Կիլիան Մբապեին, երբ նրանք շատ էժան արժեին». Ռայան Գիգզ

Մանկունյանցիների նախկին կիսապաշտպանին չեն լսել: Այն, որ այս ֆուտբոլիստները տաղանդավոր են, Գիգզը հասկացել է շատ վաղուց:
«Ես հետևում էի Գաբրիել Ժեզուսի խաղին 3 տարի առաջ: Եվ Մբապեին էի հետևում 1 տարի: Դեռ այն ժամանակ էր հասկանալի, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են նրանք: Ստանալ նրանց շատ հեշտ էր: Պետք էր վճարել 5 մլն եվրո կամ մոտ այդքան: Կարելի էր նրանց նույնիսկ վարձավճարով վերցնել, հետո գնել»,- Գիգզին է մեջբերում Sky Sports-ը:
Հիմա Ժեզուսը պայքարում է ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուի թագի համար: Ժեզուսի և Մբապեի տեղը «Մանչեսթեր Յունայթեդը» Վան Գալի ղեկավարությամբ գնեց Անխել դի Մարիային, Մեմֆիս Դեպային, Անտոնի Մարսիալին, Մորգան Շնայդերլինին և Ռադամել Ֆալկաոյին: «Մանչեսթեր Սիթին» Ժեզուսի համար վճարել է 32 մլն եվրո: ՊՍԺ-ն Մբապեի համար կվճարի 180 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը