
«Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու շանսեր չունի». ՊՍԺ-ի նախագահ

Կատարցիները չեն տա գլխավոր աստղին:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ փարիզեցիների բրազիլացի հարձակվող Նեյմարը հիասթափված է ՊՍԺ-ի տրանսֆերից և հաջորդ ամռանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:
«Նեյմարի տեղափոխությունը «Ռեալ» անհնարին է: Շանսեր չկան»,- ասել է Ալ-Խելաիֆին As-ին տված հարցազրույցում: 2017թ. օգոստոսին ՊՍԺ-ն ձեռք բերեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 222 մլն եվրոյով և վարձակալեց «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին, ում տրանսֆերն ակումբը պետք է գնի 2018թ. ամռանը 180 մլն եվրոյով:
Ըստ Corriere dello Sport-ի տեղեկության՝ հաջորդ ամռանը Նեյմարին ՊՍԺ-ում կփոխարինի Դիբալան, իսկ բրազիլացին պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը