
Պլանային ջրանջատում Նուբարաշենում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշեն 9, 11, 16, 18, 20 փողոցների և Ա, Բ, Գ, Դ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: