Այս տարի ԱՎԾ-ն կարձանագրի տնտեսության մոտ 7 տոկոս աճ. սա 2012 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշը կլինի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա նախավերջին ամիսն ամփոփելով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ 2017 թվականի 11 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով:
ՏԱՑ-ը, իհարկե, տնտեսական աճը չէ, սակայն այդ ցուցանիշները վերջին տարիներին գրեթե համընկել են: Այլ կերպ ասած, այս տարի ԱՎԾ-ն, ամենայն հավանականությամբ, կարձանագրի Հայաստանի տնտեսության մոտ 7 տոկոս աճ: Սա կլինի տնտեսական աճի պաշտոնապես արձանագրված ամենաբարձր ցուցանիշը 2012 թվականից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: