
«ԱԱ եզրափակիչը՝ Իսպանիայի հե՞տ. նախ պետք է հաղթահարել խմբային փուլի արգելքը». Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ շատ կուզենար 2-րդ անգամ անընդմեջ դուրս գալ ԱԱ-ի եզրափակիչ: «Բարսելոնայի» ֆուտբոլիստը ասել է դա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք նա ունի Մունդիալ-2018-ի եզրափակչում Իսպանիայի ազգային թիմի հետ խաղալու ցանկություն:
«Ինչ-որ անհավանական բան կլինի՝ խաղալ եզրափակչում և հաղթել: Չգիտեմ, հնարավոր կլինի՞ արդյոք խաղալ իսպանացիների հետ եզրափակչում, թե՞ մենք ավելի շուտ կհանդիպենք: Նախ՝ պետք է հաղթահարել խմբային փուլը, ինչը հեշտ չէ: Իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կծավալվեն դեպքերը»,- Մեսսիին է մեջբերում Marca-ն:
ԱԱ-2014-ի եզրափակչում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում էր Գերմանիայի ազգային թիմը, որն էլ հաղթանակի հասավ 1:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը