«Ծառուկյան» դաշինքը կսատարի՞ «Ելքի» թեկնածուին

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի քննարկել «Ելք» դաշինքի առաջարկը` Արտակ Զեյնալյանին որպես նախագահի թեկնածու սատարելու մասին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որ իրենք նոր են ստացել «Ելքի» գրությունը:

«Դե հիմա «Ելքն» ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում, այդ թվում` այս հարցում, բանակցությունը ենթադրում է 2 կողմի հավասար մասանակցություն: Իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, և ի՞նչ է, մենք պարտադրված ե՞նք»,- հայտաարեց Գ. Պետրոսյանը:

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս