
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մի մասը խորհրդարանը կքննարկի և կքվեարկի երկրորդ ընթերցմամբ:
Արտահերթ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նոր Դատական օրենսգիրքն ընդունելու մասին հարցը, որը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի: