Բաժիններ՝

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես և հայտարարված էր նախապես՝ Գյումրու կենտրոնական հրապարակում տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 18-ին երեկոյան 19:00-ին: Այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառն անփոփոխ է՝ նախորդի նման. քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Տոնական ծառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռվա անտառներից: Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 500.000 դրամ: Զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, օգտագործվելու է նախորդ տարիներին գնվածները, միակ փոփոխությունը լուսային խաղն է: Գլխավոր տոնածառի հետ միասին, տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:

Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը, տոնածառի լույսեր հետ մեկտեղ ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Հրավառություն սպասվում է նաև դեկտեմբերի 31-ին:

Գյումրու քաղաքապետը քաղաքի տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում: «Թող լավ տարի լինի՝ գալիք տարում շատ լավ ծրագրեր ու անելիքներ ունենք: Իրար օգնենք, որ երկրաշարժի 30-ամյա տարելիցին ունենանք առանց տնակների Գյումրի, լուսավոր ու վերականգնված փողոցներ, պատմական միջուկ՝ տուրիզմը զարգացնելու-, «նշեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս