3-օրյա մաքրող դիետա` որովայնի շրջագիծը փոքրացնելու համար

Steptohealth.ru-ն գրում է, որ որովայնի շրջագիծը կրճատելը հեշտ չէ: Դա լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջում: Դեպքերի մեծամասնությունում բավական արագ հնարավոր է ազատվել որովայնի փքվածությունից, որի հետևանքով որովայնի չափերը մեծանում են: Այս եռօրյա դիետան կօգնի օրգանիզմից դուրս բերել հեղուկն ու կուտակված տոքսինները: Առաջարկվում է առողջ և հավասարակշռված սնունդ:

Հաջողության բանալիներ: Որպեսզի դիետան արդյունավետ լինի և իսկապես օգնի կրճատել որովայնի շրջագիծը, հարկավոր է հետևել որոշակի կանոնների:

  • Ամենակարևորն օգտագործվող սննդի քանակն է: Այն կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, հետևաբար՝ յուրաքանչյուր մարդու դեպքում անհատական է:
  • Ընդհանուր սկզբունքն այն է, որ պետք չէ այնքան սնունդ օգտագործել, որ ամբողջությամբ հագենաք: Պետք է կանգ առնել այն պահին, երբ սովի զգացումը թուլանում է, այսինքն` հագեցած եք մոտավորապես 80 տոկոսով:
  • Հիշեք, որ քաղցրի օգտագործումն ուղղակիորեն կապված է որովանի շրջագծի մեծացման հետ:
  • Հարկավոր է ուտել դանդաղ, մանրամասն ծամել սննդի յուրաքանչյուր կտոր:
  • Պետք է վաղ ընթրել և խուսափել ուշ ժամերին ուտելուց:
  • Եթե ուշ ժամերի սով զգաք, կարող եք թուրմ օգտագործել, մեկ բաժակ բուսական կաթ, մեկ կիվի, և այլն:
  • Եթե նյութափոխանակության խանգարումներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը` ախտորոշում ստանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Նախաճաշ: Առաջարկվող նախաճաշն առողջ է ու սննդարար: Այն բաղկացած է հում մթերքից, որը հարուստ է սննդային մանրաթելերով, առողջ ճարպերով ու բուսական ճարպերով: Այս համադրությունը հագեցածության զգացում ու էներգիա կհաղորդի: Առավոտը հարկավոր է սկսել այս կոկտեյլով. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 1 հասած կիվի
  • 1 կտոր արքայախնձոր
  • կես ավոկադո
  • 1 ճյուղ թարմ նեխուր
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր, որոնք նախապես թրջվել են ջրում ամբողջ գիշեր` 10 գրամ
  • աղացած իմբիր
  • 1 ճաշի գդալ կոկոսի յուղ` 15 գրամ
  • 1 թեյի գդալ խաշխաշ` 5 գրամ
  • մեղրախոտ` ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված:
  • Ցանկության դեպքում կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Ճաշ և ընթրիք: Սրանց ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ երկու մթերքը.

  • մեկ բաժին բանջարեղեն
  • մեկ բաժին սպիտակուցային սնունդ` միս, ձուկ, ձու, լոբազգիներ, ավոկադո, պանիր, ընդեղեն:

Ճաշին խորհուրդ է տրվում ընտրել հում բանջարեղեն և ավելի «բարդ» մշակվող սպիտակուցներ, իսկ ընթրիքին` մշակված բանջարեղեն և սպիտակուցներ, որոնք հեշտությամբ են յուրացվում:

  • Ածխաջրերը հարկավոր է օգտագործել սահմանափակ քանակով, գերադասելի է՝ կեսօրին: Հարկավոր է որակյալ ածխաջրեր ընտրել` ամբողջական հատիկավորներ, կարտոֆիլ և այլն:
  • Հրաժարվեք քաղցրավենիքից:

Ֆիզիկական վարժություններ: Այս երեք օրերի ընթացքում կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. աշխատեք շատ քայլել, նվազագույնը 30 րոպե հատկացրեք միջին ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս