
Ջենիֆեր Լոուրենսը գլխավոր դերն է խաղալու «Թաղման ծեսեր» վեպի էկրանավորման մեջ

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը գլխավոր դերն է խաղալու ավստրալացի գրող Հաննա Քենթի «Թաղման ծեսեր» վեպի էկրանավորման մեջ: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Վեպը հիմնված է իրական իրադարձությունների վրա եւ պատմում է Ագնես Մագնուսդոտիրի՝ Իսլանդիայի բնակչուհու մասին, որը դարձել է այդ պետության մեջ մահապատժի դատապարտված վերջին կինը: 1830 թվականին երկրի իշխանությունները նրան մեղադրեցին այն ֆերմայի տիրոջն սպանելու մեջ, որտեղ նա աշխատում էր: Ինչպես ենթադրել է հետաքննությունը, աղջիկը հանցագործությունը կատարել է խանդի պատճառով:
Նրան եւ նրա երկու հանցակիցներին դատապարտել են գլխատման: Իր վեպում Քենթը նկարագրում է Մագնուսդոտիրի կյանքի վերջին օրերը, որոնք նա անցկացրել է տեղի չինովնիկներից մեկի՝ Ջոն Ջոնսոնի տանը, քանի որ այն տարիներին Իսլանդիայում դեռեւս գոյություն չուներ լիարժեք պատժական համակարգ: Լոուրենսըէկրանին մարմնավորել է Մագնուսդոտիրին: Ֆիլմի նկարահանմանը ձեռնամուխ է եղել իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն, որը հայտնի է «Անտագոնիստները» եւ «Մեծ պոռթկում» կինոնկարներով:
Կինոժապավենի արտադրությամբ կզբաղվեն TriStar Pictures եւ Sony Pictures Entertainment կինոընկերությունները: 27-ամյա Լոուրենսն իր կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել 28 ֆիլմերում, որոնց թվում են՝ «Քաղցած խաղերը», «Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» եւ ուրիշներ: «Ընկերս խենթ է» ֆիլմում խաղացած դերի համար դերասանուհին «Օսկար» մրցանակ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: