
Ինչ գույնի զգեստ է պետք կրել Ամանորին

Ամեն տարի, պատրաստվելով ամանորյա երեկույթին, կանայք կանգնում են բարդ ընտրության առջև. զգեստի ո՞ր գույնն է ամենանորաձը: Ի՞նչ գույնի զգեստով դիմավորել նոր՝ 2018 թվականը: ELLE-ը տվել է այդ հարցերի պատասխանները:
Դեղին
2018 թվականը դեղին Շան տարի է: Անյպես որ, այս տարի նորաձև են դեղինի բոլոր երանգները:
Solace, Miu Miu, Valentino, Zara
Ոսկեգույն և արծաթագույն
Ոսկեգույնը երբեք չի զիջում իր դիրքերը: Ոսկեգույն և արծաթագույն զգեստները կարող են լինել ինչպես միդի, այնպես էլ՝ մաքսի:
Jason Wu, Michael Kors, Topshop, Zara
Կարմիր թավիշ
Երկար թավշյա զգեստներով Դուք կփայլեք այնպես, ինչպես ժամանակին փայլել են Հին Հոլիվուդի դերասանուհիները:
Zara, Marc Jacobs, Attico, Luisa Beccoria
Սև վարդ
Հնարավոր չէ պատկերացնել տոնակատարություն՝ առանց դասական սևի: Սակայն դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել ծաղկավոր նախշերով սև զգեստներ:
Vetements, Ulla Johnson, Vilshenko, Lela Rose
Պատրաստեց Անի Գաբուզյանը