Ազատվեք ակնեից, սպիներից, երիտասարդացրեք մաշկը

Fithacker.ru-ն գրում է, որ սթրեսը, հորմոնները, դիմահարդարումը և մի շարք այլ գործոններ ազդում են մաշկի վրա։ Բնական բաղադրիչներով պատրաստված դիմակները կօգնեն վերականգնել մաշկն ու երիտասարդացնել այն։

Վարսակով և մեղրով դիմակ՝ բշտիկներից ազատվելու համար. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (բնական եղանակով շերտազատում է մաշկը և հեռացնում մահացած բջիջները)
  • 3/4 ճաշի գդալ կիտրոնի հյութ (մաշկին վառ գույն է հաղորդում)
  • 1/2 ճաշի գդալ մեղր (հեռացնում է մաշկի մահացած բջիջները, հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք շատ կարևոր են բշտիկներից ազատվելու համար)։

Պատրաստման եղանակը

  1. Խառնեք վարսակի փաթիլները, կիտրոնի հյութն ու մեղրը։
  2. Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
  3. Քսեք դեմքին, թողեք 10 րոպե։
  4. Լավ լվացեք դեմքը։

Վարունգով և յոգուրտով դիմակ՝ մաշկը երիտասարդացնելու համար. բաղադրիչները

Կարդացեք նաև

  • 1 վարունգ (մաշկին վառ գույն է հաղորդում, երիտասարդացնում այն, էլաստիկություն հաղորդում)
  • 2 ճաշի գդալ հունական յոգուրտ (խոնավեցնում է մաշկը, սպանում ակնե առաջացնող բակտերիաներին)։

Պատրաստման եղանակը

  1. Վարունգը կտրատեք, լցրեք բլենդերի մեջ։
  2. Ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ և լավ խառնեք։
  3. Քսեք դեմքին։
  4. 10 րոպե անց լավ լվացեք։

Քրքում, յոգուրտ և կիտրոն. դիմակ՝ ակնեից ազատվելու համար. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ յոգուրտ (խոնավեցնում է մաշկը, սպանում ակնեի առաջացման պատճառ դարձող բակտերիաներին)
  • Կես թեյի գդալ քրքում (օգնում է հանգստացնել կարմրությունը, ազատվել ակնեից, հակաբորբոքային հատկություներ ունի)
  • Կես կիտրոն (մաշկին վառ գույն է հաղորդում)։

Պատրաստման եղանակը

  1. Յոգուրտը, քրքումն ու կիտրոնի հյութը խառնեք։
  2. Քսեք դեմքին։
  3. Թողեք մոտավորապես 10 րոպե, լավ լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս