Մի շարք թանգարաններ բաց կլինեն Ամանորին և Սուրբ ծննդյան օրերին
Տոնական օրերին զերծ չմնալ մշակույթից. առաջարկվում է տոնական եռուզեռը համեմել թանգարանային այցելություններով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է այն թանգարանների ցանկը, որոնք բաց կլինեն Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին.
Հայաստանի ազգային պատկերասրահ (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Հայաստանի պատմության թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Մ. Սարյանի տուն-թանգարան (հունվար 3,4,5 ժամը 12:00-17:00)
Հ. Թումանյանի թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Ս. Փարաջանովի թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Երվանդ Քոչարի թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Ռուսական արվեստի թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00)
Օրբելի եղբայրների տուն-թանգարան (հունվար 3,4,5, ժամը 12:00-17:00): Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը: