Բաժիններ՝

Հայտնի է թուլամտության գլխավոր պատճառը

Միզանյութի կուտակումը բջիջներում եւ հյուսվածքներում կարող է անուղղելի վնաս հասցնել գլխուղեղին, ինչը պարզել է գիտնականների միջազգային խումբը՝ Մանչեսթրի համալսարանից (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Գերտ Քուպերի ղեկավարությամբ:

Աշխատությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում։  Հետազոտողները պարզել են, որ ուղեղում միզանյութի պարունակությունն ուղղակիորեն կապված է Գենթինգթոնի համախտանիշի՝ ծերունական թուլամտության յոթ հիմնական տիպերից մեկի հետ:

Քուպերի խոսքով՝ գիտնականների հայտնագործությունն, ամբողջությամբ վերցված, կիրառելի է դեմենցիայի բոլոր տեսակների նկատմամբ: Միզանյութը քիմիական միացություն է, որն օրգանիզմում առաջանում է մինչեւ ամինաթթուներ սպիտակուցների տրոհման հետեւանքով:

Այդ գործընթացը հանգեցնում է թունավոր ամոնիակի առաջացման, որն առանձնապես վտանգավոր է ուղեղի համար: Լյարդում ամոնիակը կերպափոխվում է միզանյութի, այնտեղից մտնում արյուն, շրջանառում օրգանիզմում եւ երիկամներով դուրս է բերվում ֆիլտրացման գործընթացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031