«ՀՀ նախագահ դառնալու հնարավորություն ունի միայն այն թեկնածուն, ով կունենա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը». Արմեն Բադալյան

«Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, որ նախագահ դառնալու հնարավորություն ունի միայն այն թեկնածուն, ով կունենա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը։ Մնացած բոլոր թեկնածուների մասին խոսելը, ըստ նրա՝ անիմաստ է։

«Ուղղակի կուսակցությունն ուզում է իր մասնակցությունն ապահովել այս կամ այն միջոցառմանը։ Դա ընդունված ձև է, երբ կուսակցությունն այս կամ այն գործունեության ժամանակ այս կամ այն պաշտոնին առաջարկում է թեկնածուին, և ևս մեկ անգամ օգտագործելով այդ առիթը՝ կուսակցության դիրքորոշումն է ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ՝ անկախ անձից։ Հայաստանի դեպքում գիտենք, որ անցնելու է միայն այն թեկնածուն, ով աջակցություն կգտնի իշխող քաղաքական ուժի կողմից»։

Քաղտեխնոլոգը դժվարացավ ասել՝ «Ծառուկյան» խմբակցության հետ համագործակցությունն այդ հարցում կստացվի՞, թե՞ ոչ. «Կարող է և լինել, բայց այստեղ շատ ավելի կարևոր նշանակություն ունի վարչապետի և ապագա կոալիցիոն կառավարության հարցը։ Չի բացառվում, որ ԲՀԿ-ն ապագայում կարող է կոալիցիոն կառավարության մաս կազմել, և իհարկե, այդ ժամանակ կպաշտպանի այն թեկնածուին, որը կառաջարկի կոալիցիան՝ ՀՀԿ-ի և  ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս