«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է: «Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս գործելու, սակայն հանրության համար տեսանելի փոփոխություններ ակնկալել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա խոսքով` նման փաստաթղթեր ստորագրել են նաեւ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: «Այդ փաստաթղթերն արդեն իսկ այդ երկրներում ուժի մեջ են մտել, բայց նշված երկրները Հոլանդիա կամ Շվեյցարիա չեն դարձել»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն շրջանակային փաստաթուղթ է, որն ունի նորմատիվ բազա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031