Նուռ առանց կորիզի՝ ՍԱՍ սուպերմակետներում
Ամանորի տոներին ընդառաջ ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված է նուռ՝ առանց կորիզի: Ֆանտաստիկա չէ, Եվրոպայից բերված քաղցրահամ նռան հատիկները չունեն կոշտ կորիզներ, որոնք հաճախ վնասում են ատամները:
«Նուռը վիտամինների պաշար է: Պատահական չէ, որ բժիշկները հեմոգլոբինի բարձրացման համար խորհուրդ են տալիս նուռ ուտել: Սակայն հաճախ նռան կորիզը խանգարում է վայելել անմահական համը, ուտելիս առաջացնում է դիսկոմֆորտ: Հենց այդ նպատակով էլ այս տարի մեր օրիգինալ մրգերի ցանկը համալրեցինք նուռով, որի հատիկները կորիզներ չունեն», – նշեցին ՍԱՍ վաճառասրահից:
Առանց կոշտ կորիզի նուռը լավ տարբերակ է նաև աղցաններում օգտագործելու կամ տոնական թխվածքները զարդարելու համար:
ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված են նաև էկզոտիկ պտուղներ: Ինչպես տեղեկացնում են վաճառասրահից, սուպերմարկետների ցանցում կա լավագույնը՝ համեղ և տարբերվող Ամանորի սեղան ունենալու համար: