
Մյուլլերը խնդրել է փոխարինող գտնել Լևանդովսկու համար

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը գտնում է, որ թիմում բավարար չեն հարձակվողները:
«Բավարիայի» լեհ ռմբարկուի արդյունավետությունը տպավորում է նախկինի պես, սակայն, ըստ Թոմաս Մյուլլերի կարծիքի՝ Լևանդովսկուն ժամանակ առ ժամանակ հանգիստ է անհրաժեշտ, որը նա չի ստանում հարձակման գծում այլընտրանքի բացակայության պատճառով:
«Մենք չունենք խաղացող, ով առաջ քաշվածի դիրքում կկարողանար փոխարինել Լևանդովսկուն և կունենար նման բնութագիր:
Մի քանի շաբաթ առաջ Ռոբերտը պորբլեմներ ուներ առողջության հետ կապված և նման իրավիճակներում վատ չէր լինի ունենալ փոխարինող ֆուտբոլիստ:
Մյուս կողմից, Լևանդոսվկին միշտ ուզում է խաղալ, երբ լավ մարզավճակում է: Եթե մարզիչը չափից շատ ռոտացիա կիրառեր, դա իր հերթին բացասական հետևանք կունենար:
Ի վերջո, նոր հարձակվող ձեռք բերելու հարցը պետք է որոշի ակումբի ղեկավարությունը և մարզիչը, բայց ըստ իս, դա հաստատ գերազանց քայլ կլինի»,- ասել է Մյուլլերը «Բավարիայի» ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրած 13 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը