Բաժիններ՝

Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկ» ֆիլմի ավարտի հարցում համաձայն չի եղել ռեժիսոր Քեմերոնի հետ

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վստահ է, որ «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ջեկը, ում մարմնավորում էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, կարող էր ֆիլմի վերջում փրկվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա հայտարարել է The Late Show-ի եթերում:

Շոուի հաղորդավարը Ուինսլեթին հիշեցրել է ֆիլմից մի հատված, որտեղ հերոսուհին՝ Ռոուզը, օվկիանոսում պառկած է տախտակի վրա և խոստանում է ջրի մեջ գտնվող Ջեկին երբեք նրան բաց չթողնել: Սակայն հաջորդ պահին հերոսը գնում է ջրի հատակը:

Ի պատասխան դրա՝ դերասանուհին նշել է, որ փրկվելու համար Ջեկին անհրաժեշտ էր մի փոքր ջանք գործադրել: «Նա պետք է պարզապես փորձեր բարձրանալ տախտակի այդ կտորի վրա»,- ընդգծել է Ունսլեթը:

Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել էր, որ Դի Կապրիոյի հերոսը «Տիտանիկ»-ի վերջում չուներ փրկվելու շանսեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031