
Ծաղկավոր զուգագուլպաներ՝ ժամանակակից փերիների համար

Վիրի Վիգը զուգագուլպաների դիզայներ է: Նա ստեղծում է զուգագուլպաներ ժամանակակից փերիների համար: Գործվածքը շատ բարակ է, թափանցիկ և այդպիսով ընդգծում է ծաղիկների նրբությունը և թեթևությունը:
«Ես միշտ երազում էի ծաղիկների մի ամբողջ դաշտ հագնելու մասին, այդ իսկ
պատճառով մշակեցի այս ծաղկավոր զուգագուլպաների հավաքածուն»,- Վիգի խոսքերն է մեջբերում boredpanda.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը