Բաժիններ՝

NASA-ի ինժեներները ձեռնամուխ են եղել «Մարս-2020» մարսագնացի կառուցմանը

«Մարս-2020» նախագծի մասնակիցները պաշտոնապես ձեռնամուխ են եղել NASA-ի հինգերորդ մարսագնացի կառուցմանը, որի գլխավոր խնդիրը լինելու է կարմիր մոլորակի վրա կյանքի հնարավոր հետքերի հավաքումը: Այդ մասին հայտնել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Կա արդյոք կյանք կամ երբեւիցե այն գոյություն ունեցել է Երկրի սահմաններից դուրս. ահա այն գլխավոր հանելուկներից մեկը, որը ծառացած է գիտության եւ մարդկության առջեւ: Այն նմուշները, որոնք մենք կհավաքենք այդ առաքելության ընթացքում, մեզ կօգնեն մոտենալու այդ հիմնարար հարցի պատասխանին՝ արդյոք մենք միայնակ ենք Տիեզերքում»,-հայտարարել է Քեն Ֆառլին՝ «Մարս-2020»-ի առաքելության գիտական ղեկավարը NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից:

2012 թվականի դեկտեմբերին, Մարսի հասարակածի Հեյլի խառնարանում Curiosity մարսագնացի հաջող վայրէջքից եւ այդ ցամաքած լճի գաղտնիքների ուսումնասիրությունն սկսելուց հետո, NASA-ն հայտարարել էր եւս մեկ ռովեր ստեղծելու մտադրության մասին, որը պետք է կարմիր մոլորակ ուղեւորվի 2020 թվականին: Ինչպես սկզբնապես ընդգծում էին NASA-ում, այդ մարսագնացն իր միջուկով կլինի Curiosity-ի լիարժեք ժառանգորդը. այն կհիմնվի նույն այն հարթակի վրա, ինչ եւ NASA-ի չորրորդ ռովերը, բայց դրա հետ մեկտեղ հանդերձված կլինի գործիքների այլ հավաքանիով: Դրանց գլխավոր կոչումը կլինի ոչ թե ջրի հետքերի որոնումը, այլ անցյալում եւ այսօր կյանքը պահպանելու Մարսի ունակության ստուգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս