«Այն բժիշկը, որը երեխային պատվաստում կանի, մարդասպան է». Աշոտ Մանուչարյան

«Առաջին անգամ 90-ականներին եմ լսել, որ մի իշխանավոր ընդդիմադիրին ասաց՝ ըտենց ա, ձեռքիցդ բան գալիս ա՝ արա։ Հիմա երեխեքին մեր պառլամենտն ասաց՝ ըտենց ա, գնացեք՝ ձեռքներիցդ բան գալիս ա՝ արեք։ Այդ ձևով այդ օրենքը չի գործելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նա նաև նշեց, որ 13 տարեկան աղջիկների պատվաստման մասին որոշումը մարդասպանություն է, և որոշում կայացնողները պետք է պատասխան տան՝ որպես «մարդասպաններ». «Այն բժիշկը, որը երեխային պատվաստում կանի, մարդասպան է։ Ես շատ եմ վախենում, որ մեր գյուղերում սկսվում է մեր ապագա սերնդի ոչնչացումը։ Բոլորը պատասխան են տալու իրենց ժողովրդին ոչնչացնելու համար։ Այս շարքը շարունակական է։ Եվ տարկետման իրավունքը վերացնելը նույնպես այդ շարքից է։ Հասարակությանը զրկում են գիտական պոտենցիալի զարգացումից»։

Աշոտ Մանուչարյանն առաջարկում է ռազմավարական խնդիրների լուծման սեփական տարբերակը. «Կառավարության աշխատողներից յուրաքանչյուրի  մեքենայի և տան համար թող հաստատվի 1 տոկոսանոց տուրք, և դա տարածեն երկրի վրա՝ որպես օրենք։ Մենք դրանով կստեղծենք  պրոֆեսիոնալ հայկական բանակ»։

Տեսանյութեր

Լրահոս