Բաժիններ՝

«Ուսանողների բողոքի ալիքը «Սորոս» հիմնադրամի ազդեցության տակ է. վճարվել է 20000 դոլար». Հայկ Բաբուխանյան

Այսօր Ագզյաին ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ վերջին օրերին ուսանողների կողմից իրականացվող ակցիաներն ունեն արտաքին աջակցություն և պատվեր:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպությունը «Սորոսի» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ, որ պայքարի, քննադատի և վարկաբեկի ազգ-բանակ՝ մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը: Մի քանի օրվա մեջ է ստացվել այդ գրանտը:

Դրամաշնորհի պահանջների մեջ է դրված, որ համալսարանների ուսանողների կողմից կազմակերպվի քննադատության պրոցես, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր, հետո՝ ինչ-ինչ երևույթներ: Այնպես որ, այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, «Սորոս» կոչվող չարիքի ազդեցության տակ է»,- հայտարարեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս